top of page

Ադրբեջանցիների հետ այսօր բանակցությունները կշարունակվեն Վարդենիսի տարածքում․ Արամ Մելքոնյան

  • May 19, 2021
  • 1 min read


«Այսօր պետք է բանակցությունը տեղափոխվեր Վարդենիսի տարածք, բայց դեռ որևէ նորություն չկա»,- այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը։


Նա նշեց, որ բանակցությունները ընթանալու են Վարդենիսի սարերի այն հատվածում, որտեղ այս պահին գտնվում են ադրբեջանցիները․ «Հայկական կողմից բանակցելու են կորպուսի հրամանատար, ՊՆ-ից փորձագետներ, ինչպես նաև ներկայացուցիչներ ռուսական կողմից»։


Համայնքի ղեկավարի խոսքով գիշերվա ընթացքում թշնամու կողմից ակտիվություն և սադրանքներ չեն եղել,-«Դիրքային տեղաշարժ, առավել ևս առաջխաղացում չի եղել, սպասում ենք բանակցություններին»։


Նա նշեց, որ բանակցությունների ժամի մասին որևէ տեղեկություն չունի։


Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ Սակայն ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չէր ներկայացել։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page