Search
Ադրբեջանական զորքը նահանջել է նաև այլ համայնքներից. Վարդենիսի համայնքապետը մանրամասնել է
- May 16, 2021
- 1 min read

«Բանակցությունները քիչ առաջ ավարտվել են մեր օգտին, ադրբեջանական կողմը պետք է ամբողջությամբ նահանջի», - այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Արամ Մելքումյանը։
«Վաղ առավոտյան, մեզ համար անսպասելի, ադրբեջանական կողմը ամբողջովին հետ էր նահանջել Ակունք համայնքի հարակից սարերի հատվածում, որտեղ եկել ու անգամ մարդկանց տներն էին վերցրել։ Մեր զորքն արդեն այդ հատվածը վերցրել է իր վերահսկողության տակ, իսկ բնակիչները վերադարձել են իրենց տները», - ասաց Մելքոնյանը։
Մելքումյանը նշեց, որ արդեն նկատվում է թշնամու զորքերի նահանջը. «Իրավիճակը հանդարտ է, լարվածություն չկա, մենք ամուր կանգնած ենք մեր տեղում»,-մանրամասնել է Վարդենիսի համայնքապետը։
Commentaires