top of page

Պետությունը ոչ մի բանի համար պատասխան չի տալիս՝ ձեր խնդիրն է, դուք լուծեք. Օրբելյան

  • Jun 25, 2021
  • 1 min read



Պետությունը հստակ և կոշտ հայտարարությամբ պետք է արձանագրի, որ տեղի է ունեցել միջազգային իրավունքի խախտում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Բաքվում 14 հայ ռազմագերիների գործով դատավարությանն ընթերցված մեղադրական եզրակացությանը, համաձայն որի՝ նրանց սպառնում է 14-20 տարվա կամ ցմահ ազատազրկում։


«Մենք, ցավոք սրտի, կառուցում ենք անարխիստական պետական համակարգ․ մոտավորապես այսպես՝ պետությունը ոչ մի բանի համար պատասխան չի տալիս՝ «ձեր խնդիրն է, դուք լուծեք» սկզբունքով։ Պետք է կոշտ ու հստակ արձանագրվի խախտումը, հետո կարող են լինել ինչ-որ կոնֆիդենցիալ գործողույուններ, որոնք չհայտարարվեն»,-ասաց Օրբելյանը։


Նրա խոսքով՝ ռազմագերիների վերաբերյալ Ժնևյան կոնվենցիաները, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան նախատեսում են որոշակի կառուցակարգեր ու, ընդհանրապես, միջազգային իրավունքի ճիշտ ընկալման դեպքում կան որոշակի կառուցակարգեր։ Փաստաբանը նաև ընդգծեց՝ գոյություն ունի պատանդ պահելու դեմ միջազգային կոնվենցիա, որը նախատեսում է, որ պետությունները պարտավորվում են և՛ իրենք չանել, և՛ ապահովել, որ իրենց իրավազորություն տակ տեղի չունենա պատանդների պահում, պատանդների միջոցով որոշակի գործընթացներ։


Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page