top of page

«Հայաստան» դաշինքը՝ դատախազությանը

  • May 23, 2021
  • 1 min read


«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել արձագանքելով ՀՀ գլխավոր դատախազությանը։


«Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը այսօր արձագանքել է «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պետ Արմեն Գևորգյանի հայտարարությանը այն մասին, որ մարզերում «իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին:

Գլխավոր դատախազը լիարժեք անկախ լինելու դեպքում ոչ թե զբաղված կլիներ լիրիկական և քաղաքական բնույթի իբր պատասխան հայտարարություն տարածելով, այլ, պարզապես ելնելով իրենց պարտականություններից՝ քրեադատավարական կարգով ստուգման կենթարկեր նշված տեղեկությունը և ըստ անհրաժեշտության կսկսեր հարուցել քրեական հետապնդումներ»,- գրել է Վարդևանյանը:


Արամ Վարդևանյանի խոսքով ժամանակավոր իշխանությունն օգտագործում է հնարավոր բոլոր վարչական լծակները և ռեսուրսները քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշումներ իրականացնելու համար:


«Հիշեցնեմ իբր անկախ և լիրիկական հայտարարություններ անող գլխավոր դատախազությանը, որ հենց իրենք այս երեք տարվա ընթացքում բացառապես քաղաքական հետապնդումների գործիքի են վերածվել, ում նույնիսկ հրապարակավ նախկին վարչապետը հանձնարարականներ է տալիս ու ստանում կատարողական»,- հավելել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page