top of page

Արաքս համայնքում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել. հնչել են կրակոցներ. ՔԿ

  • Jun 1, 2021
  • 1 min read

2021թ. մայիսի 30-ին` ժամը 21:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արաքս համայնքում մի խումբ անձանց միջև կենցաղային հարցերի պատճառով վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ անձ ստացել է մարմնական վնասվածք, հնչել են կրակոցներ: Այս մասին մանրամասներ է հայտնում ՀՀ քննչական կոմիտեն։


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և ապօրինի կերպով զենք, ձեռք բերելու, պահելու, կրելու հատկանիշներով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում:


Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ միջադեպին մասնակից անձանց, այդ թվում՝ ինքնաձիգից կրակոց արձակած անձի ինքնությունը:


Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ միջադեպի մասնակիցները, ովքեր տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ: Երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page