Search
Ոստիկանները բռնի ուժով հեռացրել են Արարատի մարզում փողոց փակած խաղողագործներին
- Sep 9, 2021
- 1 min read

Արարատ-Երևան ավտոճանապարհից ոստիկանները բռնի ուժով հեռացրել են տեղի բնակիչներին, որոնք փակել էին ճանապարհն ու հանդիպում էին պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ։ Մարզի բնակիչներից մեկը MediaHub-ի հետ զրույցում պատմեց, որ ոստիկանության՝ ուժ կիրառելու հետևանքով նաև տուժած կա․ վնասվել է դեմքը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից Արարատի մարզի խաղողագործները փակել էին Արարատ-Երևան ճանապարհը՝ բողոքելով, որ խաղողը չափազանց ցածր գնով է մթերվում կամ առհասարակ չի մթերվում։
Խաղողագործներին խոստացել են, որ հանդիպում կկազմակերպվի կառավարության ներկայացուցչի հետ, ինչից հետո ճանապարհը բացվել է։ Սակայն, բնակիչների խոսքով, բողոքի ակցիայի մասնակիցներին բռնի ուժով հեռացրել են տարածքից՝ թույլ չտալով սպասել տարածքում։
Commentaires