top of page

Արարատի մարզում բախվել են Suzuki և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ

  • Aug 17, 2021
  • 1 min read


Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Suzuki և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաներ, տեղեկացնում է shamshyan.com–ը։


Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։


Օպերատիվ են գործել նաև «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկները, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։


Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդները եղել են երիտասարդ աղջիկներ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page