top of page

Արարատի մարզի որոշ բնակավայրերում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումով

  • Jun 8, 2021
  • 1 min read

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արևշատ» օրվա կարգավորիչ ջրամբարի վերանորոգմամբ պայմանավորված, ս.թ. հունիսի 8-ից մինչև հունիսի 28-ը ջրամատակարարումը Արարատի մարզի հետևյալ բնակավայրերում կիրականացվի ժամանակացույցի խախտումով և ջրի ճնշման անկումով՝ Արտաշատ քաղաքի՝ Ազատամարտիկների, Աբովյան, Կամո, Աղայան փողոցներ և Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Քաղցրաշեն, Ազատավան, Բերքանուշ, Դալար, Մրգավան գյուղեր:


Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page