top of page

Օրենքով գողի գերեզմանի դիմաց հնչել են կրակոցներ. կա զոհ



Այսօր՝ հունիսի 13-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:


Ժամը 19:15-ի սահմաններում, «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնավածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց՝ գիտակցության չգալով, մահացել է:

Մահացածը Արարատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովհաննիսյանն էր: Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում տաք հետքերով պարզել են, որ Ա. Հովհաննիսյանին հրազենային վնասվածքներ պատճառվել է Արարատի մարզի Գոռավան գյուղի գերեզմաններում՝ օրենքով գող «Մարսոյի»՝ Մարզպետունի Պետրոսյանի գերեզմանի դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով:


Շամշյանի տեղեկություններով, սպանվածը տարիներ առաջ սպանության փորձի հեղինակ է եղել:

Hozzászólások


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page