top of page

Արարատ Միրզոյանը չի հեռանա կառավարական շենքից. «Հրապարակ»

  • May 11, 2021
  • 1 min read


Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ազգային ժողովի լուծարումից հետո ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը մտադիր է հեռանալ կառավարական առանձնատներից։ Այդպե՞ս է արդյոք՝ հարցրինք նրա խորհրդական Վահան Կոստանյանին։ «Պարոն Միրզոյանը շարունակում է հանդիսանալ ԱԺ նախագահ եւ կատարել իր լիազորությունները, հետեւաբար նաեւ՝ հանդիսանալ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ»,- փոխանցեց Կոստանյանը, ինչը նշանակում է, թե հույս չունենաք՝ կառավարական առանձնատնից չի հեռանալու։


Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի լիազորությունները դադարեցվում են, երբ ԱԺ նոր նախագահ է ընտրվում, իսկ, ըստ օրենքի, խորհրդարանի խոսնակը, ՀՀ նախագահն ու վարչապետն ի պաշտոնե իրավունք ունեն կառավարական առանձնատներում բնակվել։ Սա նշանակում է, որ Արարատ Միրզոյանն առնվազն մինչեւ սեպտեմբեր կմնա «դաչայում»՝ մինչեւ հաջորդ ԱԺ նախագահի ընտրությունը։


Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page