top of page

Արարատ Միրզոյանի թիմակիցները անտեղյակ են նրա պլաններից. «Հրապարակ»

  • Jul 22, 2021
  • 1 min read


«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«Նախօրեին ինքնաբացարկի դիմում ներկայացրեց նաև ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը, ում «Քաղպայմանագիրն» այս անգամ «մերժեց» և նրան նորից չառաջադրեց ԱԺ նախագահի պաշտոնում, չնայած շատերը համարում են, որ նա չեզոք է իրեն պահել և կարողացել է բավականին հաջող կառավարել խորհրդարանի աշխատանքը այս երեք բարդ տարիներին։ Միրզոյանի թիմակիցները երեկ էլ անտեղյակ էին նրա պլաններից, բայց Միրզոյանի հետ վերջին շփումներից ստացած տպավորություններից հասկացել են, որ նա ցանկանում է «թռնել» թիմից եւ որևէ պաշտոնում որևէ չափով այլևս պատասխանատվություն ստանձնելու հակված չէ, չնայած նրան ավելի ու ավելի եռանդուն են համոզում համաձայնել արտգործնախարարի պաշտոնին։


Ինչ վերաբերում է Վաղարշակ Հարությունյանին, ում տեսնում էին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, ապա պլանները փոխվել են, և նրա ագրեմանն ուղարկվել է Ռուսաստանի իշխանություններին՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի թեկնածուի համար։ Ի դեպ, արդարադատության նախարարի թեկնածուն էլ է հայտնի՝ երեկ շրջանառության մեջ դրվեց նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի անունը, ում «մանկության երազանքն» է արդարադատության նախարար դառնալը»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page