Search
Արարատ Միրզոյանը մասնակցում է ԱՊՀ ԱԳ նախագահների խորհրդի նիստին
- Oct 14, 2021
- 1 min read

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մինսկում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Ինչպես հայտնել են արտաքին քաղաքական գերատեսչությունում, միջոցառումը մեկնարկել է պատվիրակությունների ղեկավարների ավանդական համատեղ լուսանկարով:
Նիստին մասնակցում է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հրատապ խնդիրներ, այդ թվում՝ ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելը։
Comments