top of page

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին

  • Oct 11, 2021
  • 1 min read


Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:


ԱԳ նախարարությունից հայտնում են, որ նախարար Միրզոյանը և դեսպան Կոնյուկն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի՝ ընդգծելով բարձր մակարդակի փոխայցելությունների, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների, ինչպես նաև երկու երկրների միջև գոյություն ունեցող իրավապայմանագրային բազայի ընդլայնման կարևորությունը։


Առևտրատնեսական կապերի ակտիվացման համատեքստում քննարկվել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-բելառուuական միջկառավարական համատեղ հանձնաժողով գործունեությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի վերաբերյալ:




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page