top of page

Հանրային դժգոհությունը դեր խաղաց՝ Արայիկ Հարությունյանի թեկնածությունից հրաժարվել են



Արմեն Սարգսյանի հրաժարականի պահից սկսած քննարկվում է ՀՀ նախագահի նոր թեկնածուի հարցը: Իշխանական շրջանակներից տեղեկատվության արտահոսքի արդյունքում հայտնի դսրձավ, որ քննարկվում է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը: Մոտ մեկ շաբաթ հասարակությունը տարբեր եղանակներով իր վրդովմունքն էր հայտնում այդ ընտրության կապակցությամբ: Էլ թափանցիկ և ուղիղ ակնարկներ թեկնածուի կողմնորոշման մասին, էլ հին ու նոր մեղքերի հիշեցում, էլ հումոր ու ծաղր: Արայիկ Հարությունյանի թեկնածությանը դեմ էին նաև Քաղպայմանագրում:


Մեր տեղեկություններով, այս աղմուկն իր դերը խաղացել է` օրերս ՔՊ- ն նեղ կազմով քննարկում է արել և հրաժարվել Արայիկ Հարությունյանի թեկնածությունից: Նոր թեկնածու են առաջ քաշել, որը նվազ դիմադրություն կառաջացնի և իշխող կուսակցության, և հանրության շրջանում: Թեկնածուի անունը նեղ կազմի է հայտնի, Փաշինյանը խստիվ զգուշացրել է՞ տեղեկատվությունը չտարածել, որ ժամանակից շուտ նորին էլ «չփչացնեն»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page