Search
Նույն հրահանգն էլ Արայիկ Հարությունյանն է տվել բանակին. «Հրապարակ»
- May 22, 2021
- 1 min read

Ինչպես հայտնի է, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերին հրահանգ է տվել, որ ոչ մի պարագայում ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցի զորքի ուղղությամբ կրակոցներ չլինեն, և դրա արդյունքում ՀՀ տարածքում ադրբեջանցիների հետ բախումները ավարտվում են ծեծկռտուքներով։
Արցախից «Հրապարակ» օրաթերթին հայտնել են, որ վերջերս Արայիկ Հարությունյանը Արցախի պաշտպանության նախարարության հրամկազմի հետ հանդիպում է ունեցել, և Փաշինյանի այս նույն հրահանգը փոխանցել է նաև Արցախի զինված ուժերին, որ եթե հանկարծ Արցախի տարածքում ինչ-որ հատվածներում հակառակորդը փորձի առաջ գալ, չկրակեն։
«Հրապարակ» օրաթերթը նշում է, որ Արցախում տեղակայված են ռուս խաղաղապահներ, սակայն սահմանային որոշ ուղղություններ հսկում են ՊԲ զինված ուժերը։
Comments