top of page

Մասիս Մայիլյանի եղբայրը՝ ԱԱԾ տնօրեն. Հարությունյանն ուռճացնում է պետապարատը. «Հրապարակ»

  • May 25, 2021
  • 1 min read


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուռճացնում է պետական ապարատը․ նոր հաստիքներ է բացում՝ երբեմն անօրինական, աշխատանքի է տեղավորում բոլոր այն շրջանակների ներկայացուցիչներին, որոնցից վտանգ է սպասում, որոնք պոտենցիալ ընդդիմություն են։


Օրերս «Հրապարակ»-ը գրել էր, որ Սամվել Բաբայանի խոսնակ Անուշ Դոլուխանյանը, չունենալով ոլորտի փորձառություն, նշանակվել է Արցախի փոխարտգործնախարար, դեռեւս չեն հայտարարել, բայց Դոլուխանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատել է։


Երեկ մեկ այլ նշանակման մասին էլ է թերթը տեղեկացել, կրկին՝ պաշտոնական հրամանագիրը դեռևս չկա։ Խոսքն Արցախի նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանի եղբոր՝ Լյովա Մայիլյանին, ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու մասին է։ Այս դեպքում նա գոնե համակարգի աշխատող է եղել, նույն պաշտոնն է զբաղեցրել 2000-ականներին։


Թեև մի կողմից պաշտոնների տեղավորվելու հրմշտոց կա, մյուս կողմից գնալով մշուշոտ է դառնում Արցախի ապագան, եւ ոչ միայն շարքային արցախցիներն են սկսում մտածել արտագաղթելու մասին, այլեւ որոշ բարձրաստիճաններ։ Լուրեր կան, որ հնարավոր է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, նախ, արձակուրդ մեկնի, ապա հեռանա ոչ միայն պաշտոնից, այլև՝ Արցախից։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page