Արայիկ Հարությունյանը մասնակցել է պատերազմի նահատակների հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում զինվորական և քաղաքական դասերի ներկայացուցիչների հետ մասնակցել է 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի նահատակների հիշատակին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես Աբրահամյանի ձեռամբ մատուցված հոգեհանգստյան կարգին։
Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Երկրի ղեկավարն այնուհետև քայլերթ է կատարել դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հուշակոթողի առջև և Զինվորական պանթեոնում ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։
コメント