Արայիկ Հարությունյանը զայրացրել է թիմի անդամներին. ինչպե՞ս է ազատվում անցանկալիներից. «Ժողովուրդ»
- Jul 22, 2021
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանը ինչ նշանակվել է այդ պաշտոնին, որոշել է կառավարության ղեկն իր ձեռքը վերցնել:
Հարությունյանը սկսել է որոշել, թե ով կմնա իր պաշտոնին, ով կհեռանա կառավարությունից, դրան զուգահեռ նաև բերում է այն կադրերին, որոնց ցանկանում է նշանակել: Արայիկ Հարությունյանն իր համար ցանկալի անձանց ներկայացնում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, իսկ ոչ ցանկալիներին տեղավորում «սև ցուցակներում»: Հարությունյանը, կարելի է ասել, որդեգրել է նախկին աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի վարած քաղաքականությունը ու իր համար ոչ ցանկալի անձանցից արագորեն ազատվում է:
Ավելին՝ նա անգամ տարբեր գերատեսչությունների է ներկայացնում նորանշանակ ղեկավարին, ինչպես որ եղավ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանի և ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Արշակ Կարապետյանի դեպքում»:
Comments