top of page

Պարտադրանքների շքերթը շարունակվում է․ Արա Զոհրաբյան

  • Oct 31, 2021
  • 2 min read


ՀՀ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Պարտադրանքների շքերթը շարունակվում է


Այսօր շատերը պատվաստման գովազդ-քարոզով են զբաղված, ընդ որում պետական բարձր հովանավորությամբ և ուղղորդմամբ: Մահացածների վիճակագրություն են մեջբերում, իրենց կամ իրենց ընտանիքի անդամների պատվաստված լինելն են ի ցույց դնում և այլն: Վստահ եմ, որ այս խմբի մեջ գտնվողներից շատերը դա անում են լավ նպատակներով: Իրենք իրոք կարծում են, որ նորաստեղծ պատվաստանյութերը կպաշտպանեն կորոնավարակից և նրանց առողջությանն այլ վնաս չեն պատճառի:


Բայց երբ այս խմբի անդամները փորձում են հավանություն տալ պետական մարմինների կողմից մարդկանց ստիպելու կամ մարդկանց իրավունքներն անտեսելու գործողություններին, և նույնիսկ նպաստել դրան, ապա հասկանում ես, որ լուրջ ճգնաժամ է սպասվում:


«Ազատ կամք» նախաձեռնության անդամներիս մոտեցումը շատ պարզ է: Մարդն ազատ պետք է լինի որոշելու պատվաստվել, թե՝ ոչ: Եվ այն էլ, երբ՝

1) Պատվաստանյութերը նոր են ստեղծված (մոտ մեկ տարեկան են) և պարզ չեն դրանց վնասակար ազդեցությունները


2) Պատվաստված մարդը վարակվում է և կարող է վարակը փոխանցել


3) Պատվաստումը վարակից վերջնականորեն չի պաշտպանում և կարիք է լինելու հետագայում կրկին պատվաստվել


4) Պատվաստված մարդը կարող է մահանալ կորոնավիրուսից


5) Հիմնավոր չի պարզաբանվել, թե վարակված ու առողջացած մարդը ինչու պետք է պատվաստվի, երբ ունի հակամարմիններ:


Պետությունը պետք է ստեղծի հասանելիություն պատվաստանյութերին և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրի մարդկանց, որպեսզի վերջիններս կարողանան որոշում կայացնել: Մինչդեռ, երբ պետությունն ինքն է գովազդում այդ ապրանքները, չի կարող օբյեկտիվ լինել:


Առողջապահության նախարարությունը համառորեն չի տրամադրում տվյալներ, թե մահացածներից քանիսն են եղել պատվաստված քովիդի դեմ (Տես կցված նյութը): Ըստ էության պատճառաբանում է, թե չունի այդ տվյալները: Այս դեպքում հարց է ծագում, ինչպես է վերահսկելու պատվաստանյութերի բացասական ազդեցությունը մարդու առողջության նկատմամբ կամ ինչպես է պնդում, որ պատվաստանյութերից մարդիկ չեն մահանում:


Եթե մարդն իր առողջության կամ կյանքի մասին մտածելով պատվաստվել է, ես հարգում եմ իր որոշումը և նրան չեմ համարելու «բաժանարար գծից» այն կողմ գտնվող մարդ: Նույն կերպ ակնկալում եմ, որ պատվաստված մարդը հարգի իմ՝ չպատվաստվածիս որոշումը:


Եթե մարդը չի ուզում պատվաստվել, բայց նրան ստիպում են պատվաստվել, ապա այստեղ բոլորս՝ պատվաստվածներով ու չպատվաստվածներով, անելիք ունենք: Ապագայում պատվաստվածներին էլ կարող են ստիպել կրկին պատվաստվել իրենց կամքին հակառակ, կամ մարդկանց արժանապատվությունը ստորացնող կամ անիմաստ սահմանափակումներ պարտադրեն, ինչպիսին է օրինակ բացօթյա տարածքում մարդուն դիմակ կրելու նոր պարտադրանքը:


Ու քանի լռում ու հանդուրժում ենք պարտադրանքների շքերթը շարունակվելու է:


Հ.Գ. Տեղեկացնում եմ նաև, որ մեր թիմը դատական հայցեր է նախապատրաստում պատվաստվելուց հետո մահացած անձանց ընտանիքների անունից պետությունից վնասի հատուցում պահանջելու կապակցությամբ»:



Комментарии


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page