top of page

Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի նախագահները աջակցություն են հայտնել Արցախի ժողովրդին

  • Dec 31, 2021
  • 1 min read

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին շնորհավորական ուղերձներ են հղել Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի Մոլդովական հանրապետությունների նախագահներ Ասլան Բժանիան, Անատոլի Բիբիլովը և Վադիմ Կրասնոսելսկին:


Նրանք, մասնավորապես, նշել են, որ ուշադրությամբ հետևում են Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և համոզված են, որ Արցախի հերոս ժողովուրդը գալիք տարում կկարողանա հաղթահարել այն հիմնական դժվարությունները, որոնք առաջացել են 2020թ. պատերազմի հետևանքով:

Երեք նախագահներն աջակցություն են հայտնել Արցախի նախագահին ու ժողովրդին՝ մաղթել նորանոր հաջողություններ 2022թ.-ին:

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page