Արցախն այն առանցքն է, որի շուրջ պատրաստ ենք գործակցել յուրաքանչյուրի հետ․ Վանեցյանը՝ Ղուլյանին
- Sep 1, 2021
- 1 min read

Մենք մեզ Արցախում հյուր չենք համարում, մենք այստեղ ենք գալիս՝ որպես մեր տուն․ Արցախը մեր, և կարծում եմ՝ ողջ հայության տունն է։
Այդ մասին այսօր Արցախի Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանի և նույն կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա նշել է, որ Արցախն այն առանցքն է, որի շուրջ իրենք պատրաստ են գործակցել յուրաքանչյուրի հետ։ «Մենք ջանք ու եռանդ չենք խնայելու, որ ի վերջո լուծվի Արցախի հարցը»,- ասել է Արթուր Վանեցյանը։
Նա նաև հավելել է, որ Արցախյան վերջին պատերազմի հետ կապված իրենց դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանը հերթական անգամ դիմել է ագրեսիայի, Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան անպայման պետք է ստանա իր պատասխանը՝ միջազգային դատական ատյաններում։
Comments