Արցախցիներին հյուրընկալության ծրագիրն անժամկետ դադարել է. «Ժողովուրդ»
- Sep 14, 2021
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Սեպտեմբերի 9-ին՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնած քննարկման ժամանակ, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ արցախցիներին հյուրընկալության ծրագիրը դադարել է գործել:
«Ժողովուրդ» օրաթերթը հայտարարության հետքերով գնաց և տեղեկացավ, որ ծրագիրն ավարտվել է օգոստոս ամսին, իսկ նորից շարունակելու մասին դեռ որևէ պաշտոնական հայտարարություն չկա: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը չի խոսում այն դադարեցնելու պատճառների մասին: Տեղեկացնենք, որ արցախցիներին հյուրընկալած քաղաքացիներն ամսական ստանում էին 30 հազար դրամ իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածքում հյուրընկալած մեկ չափահաս արցախցու համար Հայաստանում, իսկ 45 դրամ՝ Արցախում։
Գրանցվելու համար քաղաքացին պետք է դիմեր յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը: «Ժողովուրդ» օրաթերթին նախարարության «Թեժ գիծ» ծառայությունից փոխանցեցին, որ օգոստոս ամսվա համար գրանցվելու ժամկետներն արդեն ավարտվել են, և ծրագիրը դադարել է, չի գործում, շարունակվելու վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա»:
Comments