Search
Արցախում վերջին մեկ օրում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել
- May 26, 2021
- 1 min read

Արցախում մայիսի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 92 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 132-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 749 դեպք։
Comments