top of page

Արցախից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորվել է 5 քաղաքացի. ԱՆ

  • Jun 18, 2021
  • 1 min read


Արցախից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով կա 5 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:


«Նրանք այժմ գտնվում են Սիսիանի բժշկական կենտրոնում։ Նախարարության նախաձեռնությամբ երկու վիրաբույժներ են սանավիացիայով մեկնել Սիսիան՝ վիրահատական միջամտության համար, քանի որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող արցախցու մոտ ուժեղ արյունահոսություն է: Նրա կյանքի համար պայքարում են բժիշկները»,- ասացին Առողջապահության նախարարությունից:

Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page