Search
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսիի կողմից ԱՀ ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչումը
- Jul 1, 2021
- 1 min read

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչումը։
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել.
«Նահանգի Սենատում ընդունված համապատասխան բանաձևում դատապարտվում են 1915 թվականի Ցեղասպանությունը, տասնամյակներ շարունակվող Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, 2020 թվականին Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը՝ դրանք փաստորեն դիտարկելով որպես մեկ ցեղասպան քաղաքականության բաղադրիչներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը հունիսի 30-ին ճանաչել է Արցախի անկախությունը: Նյու Ջերսիի նահանգի սենատը միաձայն ընդունել է համար 71 բանաձևը։
Comentários