Արցախի ընդդիմադիր ուժերը հանդիպել են «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ
- Sep 2, 2021
- 1 min read

Սեպտեմբերի 1-ին ԱՀ «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ:
ԱՀ Աժ խմբակցությունների ղեկավարները ողջունել են «Հայաստան» դաշինքի պատգամավորներին և ընդգծել, որ ԱՀ և ՀՀ առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները նույնն են, և դրանց լուծման ուղիների առումով նրանք դաշնակիցներ են:
Արցախի ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները մեծ ակնկալիքներ ունեն հայաստանյան գործընկերներից՝ իրենց տրամադրված հարթակի միջոցով Արցախը աշխարհին տեսանելի և ընկալելի դարձնելու համար:
«Չնայած ՀՀ խորհրդարանում Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծումը ձախողվել է, այնուամենայնիվ Արցախի հարցը միշտ օրակարգում է և մեր խնդիրները դրանով չեն թուլացել,- նշել է Արմեն Ռուստամյանը»:
Հանդիպմանը առաջարկվել է ունենալ հստակ օրակարգ, ստեղծել արցախահայության առջև ծառացած մարտահրավերների, առկա խնդիրների հաղթահարման միասնական ծրագիր:Արմեն Ռուստամյանը կարծում է՝ պետք է հստակեցվեն Արցախի հարցի շուրջ պատկերացումները և դրանց լուծման ճանապարհը: Այս առումով նա կարևորել է համատեղ, համաձայնեցված փոխգործակցությունը:
Comments