Search
Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար. Ռոբերտ Քոչարյանի ուղերձը
- Sep 2, 2021
- 1 min read

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոճարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի արցախցիներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա գտնվում է մեծ անորոշությունների առջև։ Այսօր Արցախի պետականության պահպանման գրավականը ձեր՝ սեփական հողի վրա ապրելու և այն շենացնելու անկոտրում կամքն է։
Վստահ եմ, որ գիտակցում եք ստեղծված իրավիճակի լրջությունը։ Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար»։
Comentarios