Արցախի ՄԻՊ ներկայացուցիչն այցելել է ոստիկանության ձերբակալվածների պահման վայր
- May 18, 2021
- 1 min read

Մայիսի 18-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը, պաշտպանի հանձնարարությամբ, չհայտարարված այց է կատարել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության ձերբակալվածների պահման վայր:
Այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչը ծանոթացել է ՁՊՎ պայմաններին և այնտեղ պահվող անձանց իրավունքների պաշտպանության ընթացակարգերին, ինչպես նաև առանձնազրույցներ ունեցել և՛ ոստիկանության ծառայողների, և՛ ձերբակալված անձանց հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը:
Պաշտպանի ներկայացուցիչը հատուկ ուշադրություն է դարձրել ձերբակալված անձանց հանդեպ վերաբերմունքին:
Պաշտպանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ պաշտպանության իրացումը և կարևորում` իր լիազորությունների շրջանակներում ազատությունից զրկման վայրեր կատարվող մշտադիտարկման այցերը:
Comments