top of page

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ականանետային անձնակազմերը մարտական վարժանքներ են իրականացրել

  • Jul 5, 2021
  • 1 min read



Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ականանետային անձնակազմերը հերթական մարտական վարժանքների շրջանակներում կատարել են մի շարք ուսումնական առաջադրանքներ՝ համաձայն խաղաղապահ ստորաբաժանումների մարտական պատրաստության ծրագրի: Այդ մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:


«Մարտական վարժանքներն ամեն օր իրականացվում են հենց դիրքի դիմաց: Դրա համար մենք կառուցել ենք մերձզորանոցային ուսումնական և նյութական բազա, որտեղ հնարավոր է իրականացնել ինժեներական և քարտեզագրական ուսուցում»,- ասել է դիտակետի հրամանատար Ալեքսանդր Բելոուսովը:


Ընդհանուր առմամբ, ռուսական խաղաղապահ զորախմբի շուրջ 50 զինծառայող է ներգրավված մարտական պատրաստության դասընթացին:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page