top of page

Արցախում առաջին անգամ բարձրացվել է Ռուսաստանի 50 մետրանոց դրոշը. ՌԴ ՊՆ

  • Aug 23, 2021
  • 1 min read

Արցախում առաջին անգամ բարձրացվել է Ռուսաստանի 50 մետրանոց դրոշը:


Միջոցառման մեկնարկին բարձրացվել է Ռուսաստանի պետական դրոշը` Ռուսաստանի Դաշնության օրհներգի կատարմամբ.


«Օգոստոսի 22 -ին մենք նշում ենք մեր երկրի պետական դրոշի օր, այս տոնը միտված է համախմբելու բոլոր նրանց, ովքեր նվիրված են իրենց հայրենիքին, ովքեր սրբորեն գնահատում են իրենց երկրի, իրենց ժողովրդի պատմությունը»,-այս մասին տոնակատարության ժամանակ ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գեներալ -մայոր Օլեգ Եգորովը:


Արարողությանը ներկա են եղել խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները և կամավորները.


«Արցախի պատմության մեջ այսօր առաջին անգամ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման կետի տարածքում տոնական կազմավորում անցկացվեց` նվիրված Ռուսաստանի դրոշի օրվան, «Մենք միասնական ենք» միության կամավորների օգնությամբ բերվել է նաև ՌԴ՝ 50 մետրանոց, 5 մետր լայնությամբ դրոշը:


Այն ցուցադրվեց ամբողջ անձնակազմին, ընթերցվեց տոնական հրամանը, բոլոր զինծառայողները խրախուսվեցին, այդ թվում` համեղ նվերներով, կարկանդակներով, քաղցրաբլիթներով»,- տոնակատարության ժամանակ ասել է գեներալ-մայոր Օլեգ Եգորովը:


Միջոցառումն ավարտվել է Ռուսաստանի Դաշնության 50 մետրանոց դրոշի ցուցադրմամբ և ռազմահայրենասիրական երգերի ներքո հանդիսավոր երթի անցումով:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page