top of page

Արցախում ավարտվել է ՏԻՄ ընտրությունը

  • Oct 10, 2021
  • 1 min read

Արցախում ավարտվել է ՏԻՄ ընտրությունը։ Ժամը 20:00-ին փակվել են բոլոր 4 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո Արցախի Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2 %:


Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.


Ասկերանի շրջան


Խաչմաչ 143 ընտրողներից 100 կամ 69.4 %

Ծաղկաշատ 102 ընտրողներից 68 կամ 66.7 %


Մարտակերտի շրջան


Նոր Ղազանչի 98 ընտրողներից 69 կամ 70.4 %


Մարտունու շրջան


Հերհեր 399 ընտրողներից 203 կամ 50.9 %


Տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page