top of page

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք

  • Oct 27, 2021
  • 1 min read

Հոկտեմբերի 26-ին կատարվել է 169 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 21-ը Ստեփանակերտ քաղաքի, 6-ը՝ Մարտակերտի, 3-ը՝ Ասկերանի, 2-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են և 5-ը՝ ՀՀ քաղաքացի: Այդ մասին հայտնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 145 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 70-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Ունենք 1 մահվան դեպք։ Հիվանդը 68-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, կրծքավանդակի հետին մասի սարկոմա, պրոգրեսիվ պոլիօրգան անբավարարություն: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16057 քաղաքացու հետազոտություն, որից 1763-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page