Արցախում կորոնավիրուսով վարակման 49 նոր դեպք է գրանցվել
- Nov 5, 2021
- 1 min read

Նոյեմբեր 4-ին կատարվել է 125 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 49 նոր դեպք է գրանցվել: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ Առողջապահության նախարարությունը։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 170 վարակակիր:
Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 81-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք:
Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արձանագրվել է 1 մահ:
Հիվանդը 81-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբոր:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17675 քաղաքացու հետազոտություն, որից 2410-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Comments