top of page

Արցախում կորոնավիրուսի 88 նոր դեպք է գրանցվել, 2 մարդ մահացել է

  • Nov 4, 2021
  • 1 min read

Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 3-ին կատարվել է 207 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք է գրանցվել: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 74-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արձանագրվել է 2 մահ: Հիվանդներից 63-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, երկրորդ տիպի շաքարային դիաբետ, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:

81-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, գլխուղեղի գլոբալ իշեմիա, գլխուղեղի հիպոկսիկ ախտահարում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17550 քաղաքացու հետազոտություն, որից 2361-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page