top of page

Արցախում ռուս խաղաղապահները հասցեական օգնություն են տրամադրել հարկադիր տեղահանվածներին

  • Nov 1, 2021
  • 1 min read

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները հասցեական օգնություն են հատկացրել Ստեփանակերտում բնակվող հարկադիր տեղահանված անձանց և բազմազավակ ընտանիքներին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ը:


«Հումանիտար արձագանքման մասնագետները հասցեական հումանիտար օգնություն են տրամադրել հարկադիր տեղահանված 11 ընտանիքի, այդ թվում՝ բազմազավակ և սահմանափակ կարողությամբ երախաներ ունեցող ընտանիքներին»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին՝ հավելելով, որ ամեն մի ընտանիքի անհատական մոտեցում է ցուցաբերվում:


Բնակիչներին տրամադրվում են առաջին անհրաժեշտության իրեր՝ հագուստ և կոշիկ երեխաների և մեծահասակների համար, լվացքի փոշի, խոհանոցային պարագաներ, սննդային փաթեթներ, սպիտակեղեն, բարձեր, ծածկոցներ, անձնական հիգիենայի պարագաներ, խաղալիքներ:


Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերից ի վեր հումանիտար օգնություն և բուժօգնություն է հատկացվել ավել քան 6700 կարիքավոր բնակչի:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page