Search
Արցախում վնասել և ոչնչացրել են 253 հատ խաղողի վազ. հարուցվել է քրգործ
- Sep 6, 2021
- 1 min read

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել անհայտ անձի կողմից 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, դիտավորությամբ՝ հրկիզման եղանակով ԱՀ Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքի վարչական տարածք հանդիսացող «Թաքուն Բաղ» կոչվող տեղամասում, Մուշկապատ համայնքի բնակչին պատկանող հողատարածքում առկա խաղողի այգու թվով 253 հատ խաղողի վազը ոչնչացնելու և վնասելու արդյունքում Մուշկապատ համայնքի բնակչին խոշոր չափերի՝ ընդհանուր 1.153.680 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Comments