top of page

Ստեփանակերտում խմելու ջրի հետ կապված խնդիրներ կան․ ի՞նչն է պատճառը

  • Aug 9, 2021
  • 1 min read



44-օրյա պատերազմից հետո ջրային անվտանգության առումով խոցելի դարձած Արցախում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում խմելու ջրի խնդիր կա, որը բնակչիչները կապում են Ադրբեջանի վերահսկողության ներքո մնացած պոմպակայանների հետ։

Խմելու ջրի մատակարարման ուղղությամբ առկա հիմնախնդիրները պարզելու նպատակով օգոստոսի 9-ին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքում։ Այդ մասին Mediahub-ին հայտնեցին ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակից:


Քննարկվել է հիմնականում բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ քաղաք մտնող ջրի ծավալների կտրուկ կրճատման հետևանքով առաջացած իրավիճակը։


Պատասխանատուները տեղեկացրել են, որ քաղաքի բնակչությանը որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու առումով ձեռնարկվում են իրավիճակային միջոցներ, միաժամանակ աշխատանքներ են ընթանում արտեզյան ջրհորների գործող ցանցի թողունակության աստիճանի բարձրացման ուղղությամբ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page