Search
Արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմը մրցանակների է արժանացել միջազգային փառատոնում
- Oct 29, 2021
- 1 min read

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դապրասը» ֆիլմը, որը պատմում է արցախյան պատերազմի մասին, Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում չորս մրցանակի է արժանացել։ Այդ մասին հայտնում է Փառատոնի ֆեյսբուքյան էջը։ Ժապավենը մրցանակների է արժանացել «Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար» եւ «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգերում։ Փառատոնն այս տարի անց է կացվել հոկտեմբերի 15-24-ը։
«Դրախտի դարպասը» ֆիլմը ներկայացնում է Արցախյան պատերազմն ու դրա շուրջ համախմբված հերոսների կյանքը, գլխավոր հերոսի մեծագույն սխալն ու այն ուղղելու մեծ ցանկությունը: Իրադարձությունները զարգանում են 2016թ-ի ապրիլին։
Comments