top of page

Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման հարցով պետք է հարուցվի քրեական գործ․ Արծվիկ Մինասյան

  • Sep 14, 2021
  • 1 min read

Խախտվում է ՀՀ ինքնիշխանությունը, և բոլոր ուղղություններով անելիքներ կան։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։


Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման հարցով քրեական գործ պետք է հարուցվի։


«Մենք կարծում ենք, որ գլխավոր դատախազն այս ամենի վերաբերյալ պետք է պարզաբանում տա։ Նաև ԱԳՆ-ն պետք է մեզ ներկայացնի, թե ինչ քննարկումներ են լինելու, ինչ է բանակցվելու։ Մենք ակնկալում ենք, որ հնարավորինս արագ ԱԺ հատուկ նիստ կգումարվի»,- ասաց Արծվիկ Մինասյանը։


Նա նկատեց՝ կա՛մ այսօր, կա՛մ վաղն է լինելու այդ հատուկ նիստը, իսկ եթե չհաջողվի անցկացնել, ապա իրենք պահանջելու են, որ ԱԺ հանձնաժողովները գործադիրի ներկայացուցիչներին հրավիրեն խորհրդարան։


«Փակ նիստ անցկացնելու համաձայնությունը կա, կարևոր է, որ դա շուտ լինի։ Մենք արդեն զոհ ունենք Սյունիքի հատվածում, հարցը հրատապ է»,- ասաց նա։


Բացի այդ, Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ պետք է պատասխան տրվի նաև այն հարցին, թե ինչու են գործադիրում կամ ԱԱԾ-ի կողմից ադրբեջանական անուններ հնչում։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page