Արդարադատության նախարարը ԱՄԷ Վերահսկիչ պալատի նախագահին ներկայացրել է ՀՀ բարեփոխումների օրակարգը
- Oct 11, 2021
- 1 min read

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Վերահսկիչ պալատի նախագահ, Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության նախագահ Հարիբ Սաիդ ալ-Ամիմին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Պալատի նախագահին Հայաստան կատարած այցի համար, ընդգծել երկու երկրների ժողովուրդների եղբայրական կապերը, բարձր գնահատել COVID-19 համաճարակի բռնկման ժամանակ նախորդ տարվա ընթացքում Հայաստանին տրամադրված բժշկական օգնությունն ու հույս հայտնել, որ այս այցը հատկապես խթան կհաղորդի Հայաստան-ԱՄԷ առևտրատնտեսական մեծ ներուժի բացահայտմանն ու դրա իրագործման պլանավորմանը։
Հարիբ Սաիդ ալ-Ամիմը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար, ներկայացրել է ԱՄԷ-ում Վերահսկիչ պաատի գործունեությունն ու պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ կիսվելու իրենց փորձառությամբ։
Նախարար Անդրեասյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի բարեփոխումների օրակարգը, մասնավորապես՝ անդրադարձել հակակոռուպցիոն նոր մարմինների գործունեությանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր
Վերահսկիչ պալատի նախագահը համոզմունք է հայտնել, որ այս այցով նոր էջ կբացվի երկկողմ հարաբերություններում, և Կարեն Անդրեասյանին հրավիրել է ԱՄԷ՝ մասնակցելու ExpoDubai-ին։ Նախարար Անդրեասյանն ընդունել է հրավերը։
Comments