top of page

Արեն Մկրտչյանն ընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

  • Aug 30, 2021
  • 1 min read


Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ օգոստոսի 30-ին գումարեց արտահերթ նիստ:


Այս մասին հայտնում են Ազգային ժողովի լրատվության բաժնից:


Վահե Ղալումյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը, ըստ Դոնթի բանաձևի, պատկանում է ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցությանը: Խմբակցությունն առաջադրում է Արեն Մկրտչյանի թեկնածությունը:


Քվեարկության արդյունքում Արեն Մկրտչյանն ընտրվեց:


Այնուհետև պատգամավորները քննարկեցին և հաստատեցին հանձնաժողովի աշխատակարգը և հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը:

Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page