Ընդունելով Արցախի 75 տոկոսի կորուստը՝ դուք պատերազմը բերեցիք ձեր տուն․ Աբովյան
Դուք կարծում էիք, որ հանգիստ ընդունելով Արցախի 75 տոկոսի կորուստը պրծաք պատերազմից։ Ո՛չ, դուք պատերազմը բերեցիք ձեր տուն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։
«Դուք կարծում էիք, որ մեղադրելով ձեր անհաջողությունների մեջ արցախցուն՝ կստանաք բարեկեցություն։ Ո՛չ, դուք ստացաք արտագաղթ և պառակտում։
Դուք կարծում էիք, որ պահանջելով ձեր զինվոր֊որդիներին վերադարձնել Արցախից՝ ապահովեցիք իրենց անվտանգությունը։ Ո՛չ, մեր զավակները հիմա զոհվում են Գեղարքունիքում և Սյունիքում, Երասխում և Սոթքում։
Դուք կարծում էիք, որ խաղաղություն մուրալով՝ կստանաք հանգիստ կյանք և «քիրվայություն» կանեք թուրքերի հետ։ Ո՛չ, դուք ստացաք պատերազմ Երևանից ընդամենը 50 կիլոմետր հեռավորության վրա։
Դուք կարծում եք, որ դուք հպարտ քաղաքացի եք։ Ո՛չ, դուք պարտված, ընկճված, պառակտված երկրի քաղաքացիներ եք։
Եվ ամենակարևորը՝ այս ամենի մեղավորը մենք ենք, բոլորս ենք և մինչև չվերջանա այս անվերջ ինքնախաբեությունը՝ մենք ոտքի չենք կանգնի»,- նշել է Աբովյանը։
Comments