top of page

Ես կպատասխանեմ Ձեր հարցին, եթե նպատակահարմար գտնեմ․ Եղոյանը՝ լրագրողին

  • Aug 3, 2021
  • 1 min read


Շատ քչերը նկատեցին, որ Ադրբեջանի վերջին հարձակումները հետ շպրտվեցին։ Այդ մասին ԱԺ-ում այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը, իսկ լրագրողի այն պնդմանը, որ դրա հետևանքով զոհեր ունեցանք, նա պատասխանեց․ «Եթե տեղի է ունենում ռազմական բախում, ոչ ոք չի կարող երաշխավորված լինել»։


Լրագրողների հետ հարցուպատասխանի ամբողջ ընթացքում ՔՊ-ական պատգամավորը բանավեճի մեջ է եղել լրագրողների հետ։


«Մարտական տեսանկյունից մարտը վարվում է այնքան ժամանակ, քանի այդ մարտի արդյունքը կարող է քո կողմը լինել տեսականորեն և գործնականորեն։ Երբ տեսնում ես, որ շանս չունես թեքել հաջողությունը քո կողմ, այդ ժամանակ մարտը դադարում է»,- ասաց նա՝ անդրադառնալով վերջերս ՀՀ սահմաններում տիրող իրավիճակին։


Վերջում լրագրողի հարցին ի պատասխան Եղոյանն ասաց․


«Ես կպատասխանեմ Ձեր հարցին, եթե նպատակահարմար գտնեմ»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page