Դեմարկացիան և դելիմիտացիան պետք է դիտարկվեն մարդու իրավունքների տեսանկյունից․ ՄԻՊ
- Jun 4, 2021
- 1 min read

Սյունիքում և Գեղարքունիքում ջրային պաշարները վտանգի տակ են։ Այդ մասին այսօր Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեղ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Պաշտպանի գրասենյակը խնդիրներն արձանագրել է փաստահավաք աշխատանքների ընթացքում։
«Մենք ունենք իրավիճակ, երբ մեր արոտավայրերում ֆիզիկապես ներկա են ադրբեջանցի զինծառայողներ, և նրանք նշանառության տակ են պահում շրջակա տարածքները։ Շատ կարևոր է նկատի ունենալ, որ այս դելիմիտացիայի և դեմարկացիայի պայմաններում մենք իրավունք չունենք ամեն ինչ քաղաքական, ռազմական կոմպոնենտով դիտարկել։ Բա մարդու իրավունքնե՞րը»,- նշեց նա։
Ըստ Արման Թաթոյանի՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի կարևոր հարցերի մեկն այն է, որ սահմանային բնակչության կյանքը չպետք է խաթարվի։
Հարցին, թե հիմա ադրբեջանցիների կողմից ջրի թունավորման վտանգ կա՞, Արման Թաթոյանը պատասխանեց, որ չի կարող հիմա նման հայտարարություն անել, բայց փաստ է, որ ջրի աղբյուրներըն ադրբեջանցիների վերահսկողության տակ են, բայց այդպես չի կարող և չպետք է լինի։
ՄԻՊ-ը նշեց, որ ադրբեջանցիների ներկայությունը սոցիալ-տնտեսական խնդիրներ էլ կարող է առաջացնել, քանի որ մարդիկ վախենում են անասնապահությամբ զբաղվել։
Բացի այդ, կան բազում սպառնալիքներ։ Արդբեջանցիների՝ ՀՀ տարածքում լինելը եվրոպական մի շարք կոնվենցիաների խախտում է, որոնցից առաջինը հենց մարդու իրավունքների խախտումն է։
«Սյունիքում և Գեղարքունիքում նրանք սպառնում են մեր հովիվներին, 50 մետրի վրա սկսում են գոռգոռալ, սպառնալ, սեռական հայհոյանքներ հնչեցնել»,- ասաց նա։
Արման Թաթոյանը պատմեց, որ Սյունիքում ադրբեջանցիները 65 տարեկան հովվին ձիուց գցել են գետնին, փորձել խփել նրա գլխին։
Comentarios