top of page

Արմավիրի բնակչի սպանության մեջ կասկածվողին հայտնաբերել են

  • Sep 23, 2021
  • 1 min read


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 22-ին, մարմնական վնասվածք հասցնելու հետևանքով մահվան ելքով դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ճակատի աջ հատվածում սալջարդ վերք» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։


Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Գևորգ Պողոսյանը և բաժնի պետի օպերգծով տեղակալ Գևորգյանը։


Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխվածը արդեն մահացած է եղել։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ՝ 39-ամյա Արամայիս Գ-ն էր։


Նույն օրը ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հսկայածավալ օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզում են դեպքի հանգամանքները. Արամայիս Գ-ի և Արմավիրի մարզի բնակիչ՝ 40-ամյա Արտակ Պ-ի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ էլ Արտակ Պ-ն հարվածում է Արամայիս Գ-ի գլխի հատվածին, ինչի հետևանքով էլ նա մահանում է։


Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-դ մասի 14 կետի հատկանիշով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաննեը հայտնաբերել են Արտակ Պ-ին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page