top of page

Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում

  • Aug 31, 2021
  • 1 min read


Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան-Շենիկ գյուղամիջյան ճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվել, ապա գլխիվայր հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:


Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

留言


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page