top of page

Արմելլա Շաքարյանը ՀՀ դեսպան է նշանակվել մի շարք երկրներում

  • Aug 25, 2021
  • 1 min read


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմելլա Շաքարյանը համատեղության կարգով նշանակվել է Կոստա Ռիկայում, Պանամայում, Նիկարագուայում, Գվատեմալայում, Էլ Սալվադորում և Բելիզում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.


Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմելլա Շաքարյանին, համատեղության կարգով, նշանակել Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Պանամայի Հանրապետությունում, Նիկարագուայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում, Էլ Սալվադորի Հանրապետությունում և Բելիզում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)»,- նշված է Արմեն Սարգսյանի հրամանագրում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page