top of page

Ո՞վ կնշանակվի Անահիտ Ավանեսյանի հեռանալուց հետո թափուր մնացած պաշտոնին

  • Aug 26, 2021
  • 1 min read

MediaHub.am-ի տեղեկություններով` ՀՀ ՊՆ բուժվարչության սպա Արմեն Նազարյանն օրերս նշակվելու է առողջապահության փոխնախարար։ Նա համակարգելու է ոստիկանության ՊՆ-ի, ԱԻՆ-ի հետ կապված առողջապահության նախարարության հարաբերությունները։


MediaHub.am-ի հետ զրույցում Արմեն Նազարյանը նշեց, որ ինքը ՊՆ սպա է և կատարում է իր պարտականությունները, իսկ իր նշանակման մասին տեղեկություն չունի։


Մեր ճշտող հարցին՝ փոխնախարար նշանակվելու առաջարկ ստացե՞լ է, Նազարյանը չպատասխանեց, որ չի ցանկանում որևէ այլ հարցի պատասխանել։


Նշենք, որ այս պահին առողջապահության նախարարությունում փոխնախարարի 2 ազատ հաստիք կա։ Արտյոմ Սմբատյանի փոխարեն, մեր տեղեկություններով, փոխնախարար է նշանակվելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Ջումայանը։ Փոխնախարարի մյուս հաստիքը թափուր էր Անահիտ Ավանեսյանի՝ նախարար նշանակվելուց հետո, երբ վերջինս ազատվեց այդ պաշտոնից։


Արմինե Նավոյան



Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page