«Ստերը Նիկոլի բերանը մտցնել» արտահայտությունը Հ1-ը որակել է վիրավորանք․ Աշոտյան
- Jun 12, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրած հրատապ ասուլիսում հայտարարեց, որ «Հանրային» հեռուստաընկերությունը մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի հոլովակների հեռարձակումը։
Նրա խոսքով՝ իրենց այսօրվա հոլովակում ներառված են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներից հատվածներ, որտեղ նա ասում է, որ «կազինոների մասին ստերը շուտով մտցվելու են նրա բերանը»։
«Հանրային հեռուստաընկերությունն այդ հայտարարության պատճառով մերժել է հեռարձակել հոկովակը։
Բացի այդ, երկրորդ պատճառը, որով մերժվել է դաշինքի հոլովակի հեռարձակումն, այն է, որ Սերժ Սարգսյանն ասել է՝ «Հայաստանի ամենաատելի օլիգարխ Գռզոն հանգրվանել է վիժվածքի ցուցակում՝ որպես հինգերորդ համար»»,- նշեց նա։
Արմեն Աշոտյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի առաջին խոսքը դիտարկվել է որպես վիրավորանք, իսկ երկրորդը համարվում է զրպարտություն։
Նա նկատեց՝ տարակուսելի է, որ «Հ1»- ն իրեն դրել է դատական իշխանության տեղ։
תגובות