Հայաստանը սրանց իշխանությամբ թուրքի ոտքերի տակ թավալվելու, հարճ դառնալու ապագա ունի. Արմեն Աշոտյան
- Jun 15, 2021
- 1 min read

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մինչ մեր ուշադրությունը ողջ օրը սևեռված էր կապիտուլյանտի՝ սյունյաց արշավանքի և այնտեղ հնչեցրած բաժանարար զառանցանքների վրա, բոլորս տարված էինք քաղաքացիական պատերազմի և հեռացող սրիկայի նոր սադրանքների շուրջ մտահոգություններով, Շուշիում Ալիևն ու Էրդողանը նոր հուշագիր ստորագրեցին, որով երկկողմ հարաբերությունները բարձրացվում են նոր մակարդակի։
Այսպես կոչված «Դաշինքի մասին Շուշիի հռչակագիրը», որը, Էրդողանի հավաստմամբ, 19 էջից բաղկացած հուշագիր է, նախատեսում է համագործակցություն մի շարք ոլորտներում՝ ռազմական, տնտեսական, քաղաքական և այլն։
Փաստաթղթի շրջանակներում կողմերը երաշխավորում են միմյանց անվտանգությունը։
Ալիևը հերթական անգամ նշեց նաև, թե այժմ ոչ միայն խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը, ըստ նրա, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհով Թուրքիան և Ադրբեջանը կապելու է միմյանց, այլ նաև «գործնական քայլեր են անում»։
Մինչ կապիտուլյանտը Ագարակում շրջիկ ցուցարարների հետ քայլերթ էր անում՝ մարսած չլինելով այնտեղ ստացած ապտակը՝ «սյունյաց ողջույնի» տեսքով, Էրդողանը հայտարարեց Շուշիում հյուպատոսություն բացելու մասին՝ հերթական ապտակը հասցնելով հայ ժողովրդի արժանապատվությանը։
Մեր տարածաշրջանում Հայաստանը սրանց իշխանությամբ մի ապագա ունի. թուրքի ոտքերի տակ թավալվելու, թուրքի հարճ դառնալու ապագան է, որը ամսի 20-ին մեր ժողովորդը միասնաբար պետք է մերժի, ուղղի իր մեջքը, կպնի գործին, որ ապրի»։
Comentarios